Հաստատվել են ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուների անունները
Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին 30 անունները։
«Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։
Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։
Հայ, Հայաստան, հաղթանակ»,- նշված է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ: