211652_close_icon
views-count85047 դիտում article-date 23:37 04-07-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Երկնքից Քննչական կոմիտեի դիմաց որպես անձրև թափված սև «յաշիկներ»-ի վարորդները քուլա-քուլա կտուգանվեն» օպերացիան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են «Երկնքից Քննչական կոմիտեի դիմաց որպես անձրև թափված սև յաշիկները քուլա-քուլա կտուգանվեն» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes G» մակնիշի 30 OO 006 համարանիշի ավտոմեքենան խախտում կատարելու համար հայտնաբերվել է ու վարչական պատասխանատվության է ենթարկվել Կարեն Ասոյանը։

«Mercedes G» մակնիշի 30 QQ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչե Գասպարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: 

«Toyota» մակնիշի 30 CC 008 համարանիշի վարորդ Արթուր Եղիկյանը նույնպես ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 3-ին Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում՝ ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց, «Mercedes G» մակնիշի մի քանի ավտոմեքենաներ, որոնց համարանիշները «30 008», սակայն տարբեր տառերով համարանիշեր էին, խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները կայանել էին հետիոտնի համար, ժողովրդի լեզվով ասած՝ «զեբռային քիփ», ինչը խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների համար։

 «Յաշիկների» հետ էին նաև նույն համարանիշներով «Toyota» և այլ համարանիշերի ավտոմեքենաներ և տեղում հայտնի էր դարձել, որ այդ օրինախախտ «յաշիկավարները» Քննչական կոմիտեի դիմաց սպասում էին ինչ-որ հանցագործություն կատարելու կասկածանքով ՀՀ Քննչական կոմիտե բերված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին և նրա տեղակալին, որոնց պետք է տեղափոխեին դատարան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր