211652_close_icon
views-count40557 դիտում article-date 13:23 30-01-2025

«Նիվիստների» անհավանական արկածները՝ Մարտունիում. պարեկներն ու համայնքային ոստիկաններն իրականցրել են «Երկնքից սև «Նիվա»-ներ բերեմ» օպերացիան. հայտնաբերել են քաղաքը վերուվար անող «նիվիստներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին ՀՀ ներքիՆ գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչ Գրիգորյանի, Ներսիկ Գրիգորյանի և  աշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ Մարտունի քաղաքում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Երկնքից սև «Նիվա»-ներ բերեմ» անունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում և ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մարտունի քաղաքի Մշակույթի տան մոտ հավաքվել են մոտ 10 «Նիվա»-ների վարորդներ, ովքեր այնուհետև միմյանց հետ պայմանավորվածություն են ձեռք բերել «Նիվա»-ներով կազմել են շարասյուներ և երթևեկել Մարտունի քաղաքի տարբեր փողոցներով՝ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խախտելով իրավական ու բարոյական նորմերի պահանջները և ստեղծել վթարային իրավիճակներ՝ մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
 
Տեղում պարեկներն ու համայնքային ոտիկանները ճշտում են, թե որտեղ են գտնվում «նիվիստները» և բոլորին կարճ ժամանակում հայտնաբերում են Մարտունի քաղաքում ու խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխում ոստիկանության Մարտունու բաժին: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները եղել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Ավետիսյանը, 24-ամյա Օլեգ Խաչատրյանը, 22-ամյա Տիգրան Ասլանյանը, 26-ամյա Զորո Ավետիսյանը, 32-ամյա Հարություն Բաղդասարյանը, 28-ամյա Արման Բաղդասարյանը (վերջիններս հարազատ եղբայրներ են), 23-ամյա Գոռ Թաթոյանը, 24-ամյա Գևորգ Մինասյանը և 26-ամյա Նարեկ Շոխոյանը: 
Վերջիններիս ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին: 
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր