211652_close_icon
views-count1012 դիտում article-date 20:04 02-07-2024

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։

Oգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։

Էլեկտրոնային համակարգի կիրառությանը նախապատրաստվելու համար Քաղաքաշինության կոմիտեն հերթական դասընթացներն է կազմակերպել 4 մարզերի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Նրանք կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետների օգնությամբ զարգացրել են urban.e-gov.am համակարգով աշխատելու կարողությունները, փորձարկել համակարգի միջոցով էլեկտրոնային քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման գործընթացները։

Կոմիտեի ներկայացուցիչերը նաև պատասխանել են մասնակիցների հարցերին, ներկայացրել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր