1252 դիտում
10:49 02-07-2024
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։
Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար, նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն (քայլերի հաջորդականության վերաբերյալ ուղեցույց՝ https://src.am/am/getNews/440 ): Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Անձի նույնականացումից և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելուց հետո ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիրը ներկայացնում են ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքէջի միջոցով՝ «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժնում՝ սեղմելով https://self-portal.taxservice.am/ հղումը։ Ի դեպ, հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այն պարզեցված եղանակով կարող են անմիջապես ստանալ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում՝ եկամուտների հայտարարագրի ներկայացման գործընթացը սկսելուց առաջ (հայտարարագիր ներկայացնելու քայլերի հաջորդականության ուղեցույցը հետևյալ հղմամբ)։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականին հայտարարագիր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձինք)․
Ուշադրություն․ Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների (օրինակ, գույքի վարձակալությունից այլ ֆիզիկական անձից ստացված վարձակալական վճարների) մասով ֆիզիկական անձինք (եկամտային հարկը ինքնուրույն հաշվարկելու և վճարելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք) տվյալ հաշվետու տարվա համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը վճարում են պետական բյուջե:

- 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
- 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
- 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Ուշադրություն․ Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների (օրինակ, գույքի վարձակալությունից այլ ֆիզիկական անձից ստացված վարձակալական վճարների) մասով ֆիզիկական անձինք (եկամտային հարկը ինքնուրույն հաշվարկելու և վճարելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք) տվյալ հաշվետու տարվա համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը վճարում են պետական բյուջե:
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
14:30 30-06-2020
ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով
1591 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
Այս բաժնից
1039 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար