211652_close_icon

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

views-count2442 դիտում article-date 14:30 30-06-2020
Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը, գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։ Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները [align=center]ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ ՀՎՍ վարչության թիվ 1 hipotek_arabkir@taxservice.am 011-544-080 ՀՎՍ վարչության թիվ 2 hipotek_erebuni@taxservice.am 011-549-103 ՀՎՍ վարչության թիվ 3 hipotek_kentron@taxservice.am 011-544-287 ՀՎՍ վարչության թիվ 4 hipotek_mashtoc@taxservice.am 011-548-908 ՀՎՍ վարչության թիվ 5 hipotek_nor-norq@taxservice.am 011-549-262 ՀՎՍ վարչության թիվ 6 hipotek_shengavit@taxservice.am 011-549-308 ՀՎՍ վարչության թիվ 7 hipotek_ashtarak@taxservice.am 023-249-474 ՀՎՍ վարչության թիվ 8 hipotek_armavir@taxservice.am 023-129-505 ՀՎՍ վարչության թիվ 9 hipotek_artashat@taxservice.am 023-539-401 ՀՎՍ վարչության թիվ 11 hipotek_gyumri@taxservice.am 031-299-660 ՀՎՍ վարչության թիվ 12 hipotek_vayoc-dzor@taxservice.am 028-139-706 ՀՎՍ վարչության թիվ 13 hipotek_ijevan@taxservice.am 026-321-582 ՀՎՍ վարչության թիվ 15 hipotek_abovyan@taxservice.am 022-259-590 ՀՎՍ վարչության թիվ 16 hipotek_vanadzor@taxservice.am 032-279-959 ՀՎՍ վարչության թիվ 18 hipotek_goris@taxservice.am 028-459-790 ՀՎՍ վարչության թիվ 19 hipotek_hrazdan@taxservice.am 022-371-765 ՀՎՍ վարչության թիվ 20 hipotek_hvsv20@taxservice.am 011-544-177[/align]

Նմանատիպ նյութեր