211652_close_icon
views-count24023 դիտում article-date 22:33 01-07-2024

Դատախազության համակարգում իր մարդկային հատկանիշներով ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող դատախազը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։

Վ. Խաչատուրյանը հիմք է ընդունել Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Պետրոսյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազությունում և աչքի է ընկել իր պրոֆեսիոնալիզմով ու մարդկային հատկանիշներով և որպես դատախազ ներկա է եղել նաև Շիրակի մարզում հայտնի Պեմզաշենի աղմկահարույց և դաժան սպանության դեպքի քննությանը։

Նմանատիպ նյութեր