211652_close_icon
views-count1252 դիտում article-date 19:15 18-12-2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդական է նշանակվել Գագիկ Մարկոսյանը, ով օժտված է մարդկային բարձր հատկանիշներով և իրավապահ համակարգում էլ համարվում է ամենապրոֆեսիոնալներից մեկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մարկոսյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում և ոչ միայն իր գործի գիտակ է, այլև արդարամիտ է:

Աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության, հետո արդեն ձևավորված ՀՀ քննչական կոմիտեում և այլ ուժային կառույցներում և որտեղ էլ որ աշխատել է, միշտ բարձր է գնահատվել նրա մարդկային վերաբերմունքը՝ դիմացինի հանդեպ և աշխատանքի նկատմամբ նրա ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը:
 


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր