211652_close_icon

Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ ազատության մեջ

views-count997 դիտում article-date 19:04 01-07-2024
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի պահանջը Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ Սամսոնյանին «Արմավիր» ՔԿՀ վերադարձնելու մասին։ Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ վարչական հսկողության տակ»,- գրել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր