211652_close_icon
views-count1534 դիտում article-date 21:08 30-06-2024

Պաշտոնական․ երեք ֆուտբոլիստ լքել է Բարսելոնան

«Բարսելոնան» հայտարարել է վինգեր Ժոաո Ֆելիշի և պաշտպան Ժոաո Կանսելուի հեռանալու մասին, ովքեր վարձավճարով հանդես էին եկել կատալոնական ակումբում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ֆելիշի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»։ Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է։

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է նաև 33-ամյա ձախ պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին։ Իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ալոնսոն ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Բարսելոնային» 2022 թվականի սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր