211652_close_icon

Հայաստանում «խոսող գլուխները» խաբում են, թե Ալիևը ճնշման տակ է․ Էդմոն Մարուքյան

views-count1207 դիտում article-date 20:51 28-06-2024
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամ ալիքում գրում է․

«Հետևելով վերջին երկու շաբաթվա նյութերին և այդ նյութերի վերնագրերին՝ «խոսող գլուխները» շրջանառում են հերթական բթացնող թեզը, թե Բաքուն մի քանի կողմից ճնշման տակ է. նրանց ճնշում են, Ալիևին ճնշում են։ Ուզում եմ տեղեկացնել, որ նրանք խաբում են, քանի որ Բաքվին ճնշող չկա, Ալիևին ճնշող չկա, կան մեր ժողովրդի գլուխը լվացողներ, մեր դիմադրողականությունը և դիմակայունությունը ընդարմացնողներ, մեր համընդհանուր պաշտպանունակությունը նվազեցնողներ, բայց Բաքվին ճնշողներ չկան։

Սիրելի’ ժողովուրդ, առո՜ղջ պահեք ձեր միտքը, մի՜ տրվեք զգոնությունը բթացնող քարոզչությանը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր