211652_close_icon
views-count6772 դիտում article-date 14:23 28-06-2024

Վարդ Սիմոնյանի հարցազրույցների եւ հրապարակախոսության հավաքագրումն է՝ ի վկայումն է այն բանի, որ լրագրությունը նաեւ գրականություն է, իսկ փաստավավերագրությունը՝ կինո

Սիրելի ընկերներ, համաքաղաքացիներ, համերկրացիներ Հուլիսի 3-ին՝ ժամը 19.00-ին, Կինոյի տանը (Վարդանանց 18), մեծ ՎԱՐԴավառ, ավելի կոնկրետ՝ 2 ՎԱՐԴավառ փաստավավերագրող ՎԱՐԴ Սիմոնյանից։

Եվ այսպես՝ 1. «ՃԱՅԸ. ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՎԵՐՋ ՉԷ» ֆիլմի պրեմիերա (ժամը 19.00)

2. «ՇՆԱՎԱՐԴ» գրքի շնորհանդես (ժամը 20.30) Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց նկարահանված այս ֆիլմը միայն Անահիտ Բախշյանի հաշվետվությունը չէ ամուսնուն՝ հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Բախշյանին։

Երկրի պետականությունը «շագրենի կաշի» դարձրած այս մղձավանջը՝ Մարտի 1-ի, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների, ապա՝ Արցախի վերջնական կորստի հետեւանքներով, սկսվել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո։

Այս բոլոր արհավիրքների համատեքստը Հոկտեմբերի 27-ն է։ ՀԱՎԱՏԱՄՔՍ՝ հավատում եմ

1. Աստված իմ մեջ է և օգնում է ինձ գտնել արդարամիտ ապրելու ճշմարիտ ճանապարհը

2. Ամուսինս՝ Յուրան, միշտ ինձ հետ է

3. Մշտապես վայելում եմ ծնողներիս օրհնությունը

4. Չարությանը կհաղթեմ սիրելով 5. Մեր ժողովրդի իմաստությանը

6. Ինքս ինձ Անահիտ Բախշյան Անահիտ Բախշյան Ուստի, ֆիլմը միայն դիմանկար չէ մեր կողքին ապրող մի կնոջ մասին, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը կորցրել է ամուսնուն եւ հանուն արդարության ու պետականության` հաճախ գնում է երամին հակառակ՝ հավատալով, որ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՎԵՐՋ ՉԷ։

«Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, բարկացած, ռացիոնալ, թեթևամիտ, սիրող, ձգտող:

Սակայն կյանքը պահանջում է, որ դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքները»։

Անահիտ Բախշյան Ֆիլմում շոշափված հարցերը, խնդիրներն ու ցավերը համազգային են՝ մե՛ր պետության հետ եղավ, մե՛ր պետականության հետ պատահեց…

Ի վերջո, ազգն ինքնին նույն ցավից, նույն տանջանքներից ու զոհերից բաղկացած մի միավոր է։

Եվ Հայրենիքն էլ այլ բան չէ, քան հենց այդ ընդհանուր ցավի եւ ցավակիրների ամբողջությունը!!!

Չհեռանալով փաստագրականի եւ գեղարվեստականի ընդհանրության տրամաբանությունից՝ «Շնավարդ» 1-ին հատորը լրագրող, փաստավավերագրող ՎԱՐԴ Սիմոնյանի հարցազրույցների եւ հրապարակախոսության հավաքագրումն է՝ ի վկայումն այն բանի, որ լրագրությունը նաեւ գրականություն է, իսկ փաստավավերագրությունը՝ կինո։

Շնորհակալություն «Դար» հիմնադրամին, Արսեն Աղաջանյանին Arsen Agadzhanyan գրքի տպագրությունը կազմակերպելու համար Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանին Harutyun Khachatryan կայանալիք հանդիպումը հնարավոր դարձնելու համար!!!!

Մուտքն ազատ է

 

Նմանատիպ նյութեր