1036 դիտում
22:42 27-06-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Մայր Աթոռից հայտնում են.
«Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Թադեոսն ընդգծեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։
Հայոց Հովվապետը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց սփյուռքի հայորդյաց զորակցությունը իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս ծանր և դժվարին ժամանակաշրջանում։
Նորին Սրբությունն արձանագրեց, որ Ցեղասպանությունը վերապրած հայորդիները, բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, հավատքով ու լավատեսության ոգով վերակերտել են ազգային կյանքը և, համախմբվելով Եկեղեցու շուրջ, պահպանել իրենց ինքնությունը։ Հայրապետը նկատեց, որ Ուստրի հայ համայնքը, լինելով հնագույնը ԱՄՆ-ում, դրա լավագույն վկայությունն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ մեր ժողովուրդը նույն հավատքով ու զորեղ կամքով, համազգային միասնականությամբ ի զորու է դիմագրավել մերօրյա բոլոր դժվարություններն ու փորձությունները, ամրապնդել հիմերը հայոց անկախ պետականության, հետամուտ լինել տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև պատգամեց ուխտավոր հայորդիներին առավել աշխուժացնել համայնքային կյանքը՝ կրթելով ու դաստիարակելով իրենց զավակներին հոգևոր-ազգային արժեքներով, ամրապնդելով նրանց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր
966 դիտում
15:07 09-07-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
1114 դիտում
11:35 17-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1032 դիտում
17:46 07-07-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին
Այս բաժնից
1513 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
847 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր