211652_close_icon
views-count1300 դիտում article-date 17:53 04-06-2024

OVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում

Դիլիջանում տեղի ունեցավ «CyberGEN 2024» համաժողովը, որի շրջանակում OVIO-ն հանդես եկավ որպես
աջակից՝ կարևորելով երիտասարդ մասնագետների շրջանում կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրության աճի, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման ու կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորման խթանումը։

OVIO-ի խոսնակը համաժողովի ընթացքում կիսվեց մասնակիցների հետ կիբերանվտանգության հարցում ընկերության տարիների փորձով, ինչպես նաև ներկայացրեց պրակտիկ լուծումներ ընկերության կողմից վերջերս կոմերցիոն շահագործման հանձնած՝ Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնում գործարկվող լուծումներով։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և TierIII միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով և արդեն իսկ ունի կիբերանվտագության ապահովման գործուն լուծումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կիբերանվտանգությունն ակնհայտորեն պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից մեկն է, ընկերությունը ներկայացրեց ամպային ծառայությունների դերի կարևորությունը բիզնեսի, պետական և ֆինանսական կառույցների համար՝ միաժամանակ ներկայացնելով ընկերության կողմից առաջարկվող հուսալի ամպային ծառայությունները, դրանց առանձնահատկությունները, նոր լուծումներ, համակարգեր, գործիքակազմ և պրոդուկտներ։

CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին
շուրջ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից:

Համաժողովին ելույթ ունեցան այնպիսի հայտնի կազմակերպությունների խոսնակներ, ինչպիսիք են Trellix, AWS,
SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 և այլն:

Նմանատիպ նյութեր