211652_close_icon

Դուք ի՞նչ գիտեք, որ hակառակորդն ակտիվ գործողությունների է գնում․ պաշտպանության փոխնախարարը՝ լրագրողներին

views-count949 դիտում article-date 13:53 25-06-2024
Պաշտպանության նախարարությունն իրեն վերաբերող հարցերով շատ օպերատիվ արձագանքում է, յուրաքանչյուր տեղեկատվություն տրամարդում է, նախկինում եթե դժգոհություն կար արագության հետ կապված վերջին ժամանակներում այդ խնդիրները չկա։

Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերին, որոնց անընդհատ տարբեր մակարդակով պատասխանում են»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում, նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։

«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն, որպեսզի ոչ մի խնդիր չծագի»,- նշեց Սարգսյանը։

Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։

Նմանատիպ նյութեր