937 դիտում
11:05 25-06-2024
Տեղի կունենա «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» պանելային քննարկում
Հունիսի 27-ին` ժամը` 19:00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» թեմայով պանելային քննարկում։
Քննարկման նպատակն է` անդրադառնալ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև, արցախցիների առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին։
Միջոցառումը միտված է նաև հայ հասարակության ներսում արցախցիների դեմ շրջանառվող ու տարածվող կեղծ նարատիվներին իրականությունը հակադրելու և դրանով իսկ պայքարելու` ատելության խոսքի դեմ։
Սույն քննարկումը նպատակ չի հետապնդում ռազմական խորը վերլուծություններ ներկայացնելու 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, այլ նպատակ ունի արցախյան տարբեր ոլորտների ներկայացուցիչների վկայությունների հիմքով ներկայացնելու 2023 թվականի սեպտեմբերյան իրողությունները և հակազդելու տարածվող ապատեղեկատվությանն ու ձևավորված կեղծ նարատիվներին։
Պանելիստներ՝
Մարտական գործողությունների մասնակից՝ Արտակ Մկրտչյան
Ռազմական փորձագետ՝ Գրիգորի Սահակյան
Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ՝ Գրիգորի Առստամյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո խոսնակ՝ Հունան Թադևոսյան
Մոդերատոր՝ Գեղամ Ստեփանյան

Նմանատիպ նյութեր
1054 դիտում
17:12 29-05-2023
Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայում պանելային քննարկում կունենա Հիքմեթ Հաջիևի հետ
1876 դիտում
19:26 09-09-2020
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Գյումրու մարզային կառույցն անցկացնում է պանելային քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
406 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
706 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)