211652_close_icon
views-count1003 դիտում article-date 14:57 23-06-2024

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ

Հայաստանի տարածքում հունիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Նմանատիպ նյութեր