211652_close_icon

Կարճատև անձրևներ են սպասվում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

views-count1021 դիտում article-date 16:09 15-11-2025
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գեշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր