211652_close_icon
views-count811 դիտում article-date 14:15 23-06-2024

Պաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ 5-րդ՝ Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ գծով ծառայության պետը

Սերգեյ Բեսեդան ազատվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Ռուսաստանի ներսում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետի պաշտոնից, հաղորդում է «Ազատության» "Настоящее Время" ծրագիրը՝ վկայակոչելով "Важные истории" պարբերականը: Այդ պաշտոնին նշանակվել է մինչ այդ հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոմովը: Փոխանցում է Azatutyun-ը։

Ըստ աղբյուրի՝ Բեսեդային նշանակել են ԱԴԾ տնօրենի խորհրդական, նրա հրաժարականի ֆորմալ առիթը օրենքով սահմանված 70-ամյա տարիքին հասնելն է:

Պարբերականի վկայությամբ՝ հենց 5-րդ ծառայության տրամադրած տեղեկությունների վրա է հիմնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման որոշում ընդունելիս: Հետագայում պարզվել է, որ այդ տվյալները շատ առումներով չեն համապատասխանել իրականությանը:

Ուժայիններին մոտ կանգնած ռուսական "ВЧК-ОГПУ" Տելեգրամ ալիքը օրեր առաջ էր հաղորդել Բեսեդայի սպասվող պաշտոնանկության մասին՝ նշելով, որ նրան մեղադրում են ուկրաինական ուղղությամբ ծառայության գործունեության լիակատար տապալման համար:

Նմանատիպ նյութեր