211652_close_icon
views-count730 դիտում article-date 13:41 23-06-2024

Ռուսական ուժերը հրթիռներով թիրախավորել են Կիևի շրջանը

Այսօր վաղ առավոտյան ռուսական զորքերը երեք հրթիռ են արձակել Կիևի շրջանի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հրթիռներից երկուսը խոցվել են: Հստակ չէ՝ երրորդ հրթիռը ոչնչացվե՞լ է, թե՞ վնասներ է պատճառել: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Նախօրեին էլ ռուսական ուժերը ռմբակոծել են բնակելի շենք Խարկովում, ինչի հետևանքով առնվազն երկու քաղաքացիական անձ է զոհվել:

Անցնող շաբաթվա վերջին ռուսները նաև զանգվածային հարվածներ էին հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի հիմնարկներին մասնավորապես Զապորոժիեի և Լվովի շրջաններում:

Նմանատիպ նյութեր