211652_close_icon
views-count820 դիտում article-date 17:21 22-06-2024

Երբ Զելենսկին կայցելի Բաքու

«Ես շատ եմ ցանկանում, որ մեր նախագահն այցելի Բաքու»,-ադրբեջանական «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում հայտարարելէ  Ադրբեջանում Ուկրաինայի՝ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յու. Գուսևտ, որը եղել է Ուկրիաինայի պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա հնարավոր է համարել Զելենսկու այցն ադրբեջան  նույնիսկ մինչև COP 29 գագաթաժողովի անցկացումը։

«Չնայած մենք արդեն ստացել ենք պաշտոնական հրավեր Ադրբեջանի ղեկավարությունից՝ մասնակցելու այդ միջոցառմանը։ Հիմա աշխատում ենք, որ Ուկրիանայի նախագահի յացը Բաքու կայանա։ Վստահ եմ, որ մեր պետությունների ղեկավարների միջև ցանկացած շփում ամրապնդում է երկկողմ գործընկերությունը, և նախագահների մակարդակով այցելությունները, իմ կարծիքով, էլ ավելի մեծ հնարավորություններ են բացում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացման համար, որոնք անհրաժեշտ են մեր երկրներին»,-ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին մամուլում ակտիվորեն տարածվեցին տեղեկություններ, որ մարտի 4-ին նախատեսվում է Զելենսկու այցը Երևան ու Բաքու։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր  տարածվող լուրին՝ նշելով.  «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»։

Նմանատիպ նյութեր