211652_close_icon
views-count670 դիտում article-date 16:01 22-06-2024

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզային կենտրոնները եւ զրկի դիվանագետներին հարկային արտոնություններից, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման միջոցների իրականացման դեպքում ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ասել է ռուս դիվանագետը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը կփակի Միացյալ Նահանգներում ՌԴ վիզային կենտրոնի երկու բաժանմունքները, ինչպես նաեւ կզրկի ռուս դիվանագետներին երկրում հարկեր չվճարելու արտոնությունից։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը որեւէ կերպ չի բացատրել իր գործողությունները։

Նմանատիպ նյութեր