211652_close_icon
views-count790 դիտում article-date 20:21 20-06-2024

Պապիկյանը Լյուքսեմբուրգի ՊՆ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանն ու համագործակցության հեռանկարները

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ 

Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը։

Նմանատիպ նյութեր