53104 դիտում
09:30 19-06-2024
Լավ է մեկ անգամ լինել քան հազար անգամ լսել․ Մաքուր, գողտրիկ ու հյուրընկալ. Ուղղությունը՝ Ստեփանավան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եթե միշտ հիացել եք Շվեյցարիայի բնությամբ, գողտրիկ անկյուններով և ափսոսել, որ չեք կարող այցելել, ապա պետք է իմանաք՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Ստեփանավանին իր հրաշալի բնության, չափավոր խոնավ կլիմայի համար ժողովուրդը հենց այդպես էլ կոչում է՝ փոքրիկ Շվեյցարիա։ Հավատացած եղեք՝ նման մաքուր օդ ու չքնաղ բնություն ուրիշ ոչ մի տեղ չեք տեսնի՝ անգամ Շվեյցարիայում։
Լոռվա մարզի այս յուրահատուկ քաղաքը Ձորագետի հովտում է՝ շրջապատված Բազումի լեռնաշղթայով, անտառներով. իր բնակլիմայական պայմանների շնորհիվ Ստեփանավանը Հայաստանի առաջատար առողջարանային քաղաքներից մեկն է, թեև՝ ամենաքիչ հայտնիներից:
Դեռս ԽՍՀՄ տարիներին Ստեփանավանը համարվում էր մանկական առողջարանային քաղաք, և այստեղ հանգստանալու էին գալիս ամբողջ Անդրկովկասից։
Քաղաքը գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղու կենտրոնում, և ինչպես Ստեփանավանի հնաբնակներն են հիշում՝ հատկապես Վրաստանից ժամանակին շատ են եկել ընտանիքներով, որպեսզի երեխաները կազդուրվեն։ Չգրված օրենք է եղել վրացիների համար՝ մինչև 18 տարեկանը լրանալը ամեն տարի երեխաներին բերել են Ստեփանավան, որպեսզի վերջիններս կազդուրվեն, ունենան ամուր իմունային համակարգ։
Այժմ, աշխարհագրությունը մեծացել է և հանգստանալու համար Ստեփանավանն են ընտրում ոչ միայն հարևան երկների ժողովուրդները, այլ զբոսաշրջիկներ՝ աշխարհի ամենատարբեր հատվածներից։ Հանգստացողների պակաս Ստեփանավանում չկա, մեծ քաղաքների փոշուց և աղմուկից լիցքաթափվելու համար իդելական վայր է այս քաղաքը։
Այստեղ կարելի է համատեղել առողջությունը պահպանելու, վերականգնելու ամենալավ տարբերակը՝ մաքուր օդ, սոճիների փոշոտում, միաժամանակ հիանալ պատմաշակութային կոթողներով, հուշարձաններով, հնամենի եկեղեցիներով, ամրոցներով, սնվել համեղ և օգտակար։ Ի՞նչը կարող է ավելի իդեալական լինել, քան նստել բնության գրկում, զգալ պատմության ոգին ու լիաթոք շնչել կազդուրիչ օդը։
Այս հյուրընկալ, փոքրիկ քաղաքում դուք չեք ձանձրանա, ամեն օր կարող եք բացահայտել մի չքնաղ անկյուն, բնության և պատմության միաձուլում, որից ստացած տպավորությունները Ձեզ վստահաբար երկար կուղեկցեն։
Ստեփանավանի այցեքարտերից մեկը Ստեփան Շահումյանի անվան տուն-թանգարանն է, որն իր տեսակի մեջ բացառիկ է։ Այն մի ամբողջ համալիր է, որտեղ կա տուն՝ տան մեջ, թանգարան՝ թանգարանի մեջ։ Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կառուցված այս համալիրի կենտրոնում, իհարկե, պատմական այն տունն էր, որտեղ ապրել էր Շահումյանը, սակայն ավելացել է նաև մշակույթի և ժամանցի կենտրոնը։ Եթե գնաք Ստեփանավան, չմոռանաք այցելել Լոռե բերդ. 11-րդ դարում կառուցված այս ամրոցը քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելքում է, այստեղ միաժամանակ կվայելեք և՛ չքնաղ բնությունը, և՛ կտեսնեք եզակի ճարտարապետական արժեք ունեցող հուշարձաններ, պահպանված են ամրոցի բաղնիքները, լողավազանները, ինչի շնորհիվ կզգաք 11-րդ դարի շունչը։
Հաջորդ պարտադիր վայրը, ուր պետք է այցելել Ստեփանավանում, Սուրբ Նշան մատուռն է, այն ուխտավայր է բլրի գագաթին։ Ստեփանավանի տարածաշրջանում է գտնվում նաև Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուս-ուղղափառ եկեղեցին, որը չնայած վթարային վիճակում է գտնվում, բայց հանրապետական նշանակության հուշարձան է։ Հաջորդ հրաշալի վայրը ջրաշուշանների լիճն է, այս հեքաթային վայրի մասին, վստահաբար լսել եք, հիացել եք նկարներով, ժամանակն է, որ այցելեք Ստեփանավան և ինքներդ զգաք այն խաղաղությունն ու գեղեցկությունը, որը ոչ մի լուսանկարով հնարավոր չէ այդչափ ճշտորեն փոխանցել։ Չմոռանաք այցելել նաև Հայաստանի ամենահայտնի դենդրոպարկ, որի մեծ մասը բնական անտառն է, մյուս մասը՝ աճեցված դեկորատիվ բույսեր։ Ավելի քան 500 տեսակ բուսատեսակ, չքնաղ ճեմուղիներ, վտակներ, մաքուր օդ, հազվագյուտ տնկիներ, սա վայր է, որը ձեզ կստիպի նորից հետ գալ։
Ստեփանավան այցի ժամանակ անպայման այցելեք նաև խիտ անտառներով ծածկված Արջասար լեռը, «Մայորի ձոր» քարանձավը, որը բնության աննկարագրելի բնական հրաշք է, պարտադիր այցելելու վայր։
Մի հրաշալի վայր էլ կա այստեղ՝ ալլեան( այս ծառուղին ստեփանավանցիները հենց ալլեա են կոչում), անտառ- զբոսավայրում զբոսնելը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար, քանի որ ծառերի գերակշիռ մասը սոճիներ են, որոնց փոշոտումն առողջարար է հատկապես շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Որպես հանգիստն իդելական անցկացնելու վայր Ստեփանավանը հարմար է թե՛ պասիվ հանգիստ սիրողների համար, թե՛ երիտասարդների, քանի որ այստեղ կարելի է արկածային տուրիզմով զբաղվել՝ քայլարշավներ կածաններով, ձորերով, ռաֆթինգ, ձկնորսություն և այլն։
Ստեփանավանը նաև հրաշալի տարբերակ է ընտանիքով հանգստանալու համար։ Չնայած անձրևոտ եղանակին, քաղաքը խոնավ չէ, այն մաքուր է, բարեկարգ, կոկիկ ու գեղեցիկ փողոցներով։ Քաղաքային իշխանությունների ջանքերի շնորհիվ տեղաբնակներն ու զբոսաշրջիկները, հյուրերն իրենց օրը կարող են անցկացնել քաղաքի կենտրոնում գտնվող այգում, որտեղ տեղադրված են ժամանակակից, բարեկարգ ատրակցիոններ, հրապարկը ևս վերանորգովել է, երգող շատրվաններ կան, ճեմուղի, երեկոյան լուսավորություն, սնվելու համեղ վայրեր, ժամանցն անցկացնելու գեղեցիկ, կոլորիտային սրճարաններ։ Քաղաքը փոքր է ու շատ ջերմ, հասարակական տրանսպորտ չի գործում, այստեղ կարելի է ոտքով քայլել քաղաքի մի ծայրից մյուսը՝ սա և՛ առողջարար է, և՛ նպաստում է քաղաքի օդի մաքրությանը։
Ստեփանավանն առանձնանում է իր էկո ուտելիքներով, այստեղ պետք է փորձել հնարավորինս ամեն ինչ՝ անարատ կանթնամթերք, ուտելի բույսեր, որոնք հնարավոր է ինչպես գնել, այնպես էլ հավաքել մոտակա դաշտերից ու սարերից, բացի դա, այստեղ կարելի է նաև գնալ սունկ, ազնվամորի կամ մոշ, մասուր, ուրց ու դաղձ հավաքելու՝ հետաքրիր և օգտակար զբաղմունքի համատեղում:
Մեկ անգամ եկեք Ստեփանավան, մասնակցեք այստեղ ամենամաքուր օդում աճող ուրցաքաղին, վայելեք դրանով պատրաստած թեյն ու այլևս երբեք այլ թեյ չեք խմի։ Այդուհանդերձ, ավանդական ուտելիքը Ստեփանավանի գաթան է, որը պետք է փորձի քաղաքի ցանկացած այցելու։ Այս ֆանտաստիկ քաղաքում, չնայած իր գրավչության, կարելի է հանգստանալ համեստ բյուջեով։ Հյուրատների, հյուրանոցների մեծ ընտրություն կա, ամեն ինչ հասանեի է, մատչելի ու բարձրակարգ։
Բոլոր այս առավելություններից վեր, սակայն, ստեփանավանցիների մարդկային հատկանիշներն են, այստեղ մարդիկ առավել քան հյուրասեր են, բարի, պատրաստակամ։ Ստեփանավանցիները պատմում են՝ տարիներ առաջ մարդիկ անգամ տան դուռը չէին փակում, իսկ տան մոտով անցնող անծանոթին անպայման հրավիրում էին ներս՝ մի կտոր հաց կիսելու, մի բաժակ թեյ խմելու։ Այս ավանդույթը դեռևս շարունակվում է, չզարմանաք, եթե անծանոթ մի դուռ թակելիս, որևէ բան հարցնելիս քեզ հրավիրեն տուն, հյուրասիրեն, երբեմն էլ նվերով ճանապարհեն։ Փողոցում, այգում, խանութում ու ամենուր մարդիկ պատրաստ են քեզ օգնել, ապրումակցել, հյուրասիրել։
Անպայման եկեք Ստեփանավան, այստեղ դուք կգտնեք առավելագույնը, ինչը անհրաժեշտ է լիարժեք հանգստի համար։
Այս փոքրիկ վիրտուալ ճանապարհորդությանը զուգահեռ առաջիկայում կներկայացնենք Ստեփանավանի զբոսաշրջային ուղիներն ու գրավչությունը հատ առ հատ՝ կետ առ կետ, լուսանկարներով, տեսանյութերով ու մեծ սիրով: Դե ինչ, Ստեփանավանը սպասում է քեզ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2890 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր