211652_close_icon
views-count1021 դիտում article-date 10:33 17-06-2024

Առավելագույն 15 րոպեից վթարված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից. Տիգրան Ավինյան

Պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերեն ավտոմեքենաների պատահարներին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ մի անգամ փոփոխություն կատարվել է, բայց խնդիրը չի լուծվել և ճանապարատրանսպորտային թեթև վթարների դեպքում էլ մեքենաները երկար ժամանակ մնում են երթևեկելի մասում, մինչև ապահովագրական ընկերությունների աշխատակիցները ժամանեն և գնահատեն վթարի վնասները, արդյոք այն գերազանցում է 200 հազար դրամը, թե ոչ:

 «Մեր և քաղաքացիների հիմնական խնդիրն այն է, որ երբ մեքենաները բախվում են և այն ծանր բախում չէ, այդտեղ մի ահռելի խնդիր է առաջանում՝ մեքենաների շատ երկար հերթ և մինչև 200-250 հազար դրամի վնասի պայմաններում միլիոնավոր դրամների բենզին է վատնվում»,-ասաց Ավինյանը և հավելեց. «Առավելագույն ժամկետը, որի ընթացքում այդ մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից, 15 րոպեն է, դրանից ավել չպետք է նման բան տեղի ունենա։

Մենք միակ քաղաքն ենք աշխարհում, որ նման շռայլություն է թույլ տալիս, որ ապահովագրական ընկերությունների ռիսկերը բացառված են և մենք բոլորս պետք է սպասենք, որպեսզի մինչև վերջին դրամը հստակ իմանանք, որ, այո, 233 հազար դրամի վնաս է եղել: Սա ֆիքսենքն որպես հանձնարարական»:

Նմանատիպ նյութեր