211652_close_icon
views-count26167 դիտում article-date 16:12 16-06-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել են Արարատի բնակիչներ 42-ամյա Եզնակ Ա.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 83-ամյա Նիկոլայ Օ.-ի վարած առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլայ Օ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 79-ամյա Սվետլանա Դ.-ն, 21-ամյա Աստղիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Խուդավերդյանն ու Նվեր Հարությունյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր