211652_close_icon
views-count1096 դիտում article-date 15:51 16-06-2024

Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել

Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի շրջանի Զագորնոյե գյուղը։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում հավելել են, որ զորքերը ավելի շահեկան դիրքեր են զբաղեցրել։

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 14 մարդ։

Նախօրեին՝ հունիսի 15-ին, պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերը ավելի շահեկան դիրքեր են գրավել Զագորնիից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա գտնվող Գուլյայպոլե քաղաքի շրջանում։

Նմանատիպ նյութեր