211652_close_icon
views-count1720 դիտում article-date 18:13 15-06-2024

Կյանքից հեռացել է Չեռնոգորիայի հավաքականի 26-ամյա դարպասապահը

Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։

Այդ մասին հայտնել է անգլիական Միլվոլի մամուլի ծառայությունը, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2023 թվականից։

Հաղորդվում է, որ Սարկիչը շաբաթ առավոտյան մահացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքի բնակարաններից մեկում։

Սարկիչը 2019 թվականից ի վեր ազգային հավաքականում անցկացրել է ինը հանդիպում, որոնցից վերջինն անցկացրել է հունիսի 5-ին բելգիացիների դեմ:

Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Միլվոլ ակումբը ցավակցություն են հայտնել Սարկիչի մահվան կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր