211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:15 14-06-2024

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

«Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով»,-ասված է հայտարարության մեջ։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին։

Ախթալա բնակավայրում՝ կամուրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում:

Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:

Նմանատիպ նյութեր