211652_close_icon
views-count1024 դիտում article-date 13:32 13-06-2024

Հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունիսի 13-ի և 16-18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 13-14-ին, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-ի ցերեկը, 14-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Նմանատիպ նյութեր