slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ
211652_close_icon

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ

views-count976 դիտում article-date 12:56 13-06-2024
Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը կամ ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ այլևս Բելառուս չի այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել, - «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։

Նմանատիպ նյութեր