1237 դիտում
18:09 12-06-2024
Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը
Ջերմուկում հունիսի 10-18-ն անցկացվում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը։ Այս տարի միաժամանակ են անցկացվում շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։
Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում են շուրջ 90 շախմատիստներ։ Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դրամ: 17-րդ կարգի շրջանային մրցաշարին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի և Իրանի առաջատար շախմատիստները: Մասնակիցների թվում են Եվրոպայի 2023 թ. թիմային առաջնության բրոնզե մեդալակիրներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը, 2022 թվականի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի լավագույն 5-յակում գտնվող գրոսմայսեր Արջուն Էրիգաիսին և այլք:
2 խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ Արջուն Էրիգաիսին է, որն առաջին խաղափուլում հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ երկրորդում առավելության է հասել Շանթ Սարգսյանի նկատմամբ: Վերջին՝ 9-րդ խաղափուլը կանցկացվի հունիսի 18-ին:
1.5 միավոր ունեն ռումինացի Դյակ Բոգդան-Դանիելը և Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը: Խաղերը մեկնարկում են ժամը 15:00-ին:

Նմանատիպ նյութեր
1847 դիտում
18:27 06-07-2015
Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը. ֆոտոշարք
4244 դիտում
18:32 06-06-2021
Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
1799 դիտում
20:18 22-06-2022
Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին
Այս բաժնից
1378 դիտում
21:11 23-10-2024
Ըմբիշ Արման Վարդանյանը պարտվեց Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
1642 դիտում
23:36 22-10-2024
Հայկ Խլոյանը դարձել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ չեմպիոն
1216 դիտում
22:30 22-10-2024
Շանթ Խաչատրյանը դարձել է Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն