Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը. ֆոտոշարք
Հուլիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում ընթանում էր Վայոց Ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ, շախմատային ընտանիքի բարեկամ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Երեկ երեկոյան կայացել է մրշարարի փակման հանդիսավոր արարողությունը:
Ներկաները՝ մինչ միջոցառման սկիզբը նախ 1 րոպե լռությամբ հանգել են Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հիշատակը:
Մինչև 10տ. խմբում 1-ին տեղը գրավել է Սևակ Մանուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար բաժին են հասել Վահան Միրզախանյանին և Սեդա Բադալյանին:
Մինչև 12տ. խմբում մրցաշարի հաղթող է ճանաչվել Ալեքս Մանուկյանը, 2-րդ տեղը գրավել է Գոռ Սեյրանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Հրաչյա Անանյանը:
Մինչև 14տ. խմբում 1-ին մրցանակը նվաճել է Արմեն Բարսեղյանը: 2-րդ տեղը գրավել է Գոռ Մելքոնյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դավիթ Խաչատրյանը:
Եվ մինչև 18տ. մրցաշարում պայքարն ավարտվել է Սարգիս Մկրտչյանի հաղթանակով: 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Հայկ Երիցյանը և Ալեքսանդր Դաղդասարյանը:
Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հանդես էին գալիս շուրջ 300 մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: