211652_close_icon
views-count1021 դիտում article-date 11:45 11-06-2024

Չենք մասնակցելու այդ նիստին, ձեր կիսագողական, փիլոնով առաջնորդի խոսքով ասեմ՝ այդքան չկաք․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը չիմանալով ինչ անի, իր սեփական սնանկության ու անկարողության հետ ինչ-որ ֆեյք պրոցես է գեներացրել, ուղերձի տեքստ է բերել, որի մեջ ներառել է այն, ինչ 6 տարի է խոսում է․ այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա հայտարարեց, թե ընդդիմությունն իշխանափոխությունից հետո պատերի տակ խոսում էր, թե այս իշխանությանը մնաց մեկ ամիս, սպասեք հեսա երկու ամսից գնում են տուն։
«Չէ՞, բոլոր տեղերը այդպես խոսում էիք, վեց տարի անցել է այդ ժամանակներից։ Հիմա ձեր տված այդ մեկ ժամն էլ, երկու ժամն էլ, 99 ժամն էլ, մեկ ամիսն էլ, ինչքան ուզում եք այդ ժամերը նստեք հաշվեք, դրանից միայն ձեր ժամանակն է գնալու, մեր ժամանակը դրանից բացարձակապես չի պակասում, ասեմ իմանաք»,- նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ իրենք չեն կիսում ընդդիմության օրակարգը։ 
«Վեց տարի է նույն բանն ասում եք,ասում ենք՝ չէ, нет ընկեր ջան, ո՞նց ձեզ բացատրենք, էլ ո՞նց ասենք։ Ձեր ուղերձի տեքստը ուղերձի տեքստ չի է, ձերը չուղերձի տեքստ ա, ձերը չակնկալիքների պայքարի, չուղերձի տեքստ ա։ Դուք այդ եք, դուք չընդդիմութուն եք, ինչ կա-չկա չ-երով դուք դա եք, հասկացա՞ք։
Դուք ժողովրդին խաբում, ասում եք՝ հեսա վարչապետին հանում ենք, բայց ընդամենն ուղերձի տեքստ է ու կյանք չի էլ ունենալու, մենք չենք գալու այդ նիստին։ Մենք չենք մասնակցելու որովհետև ձեր օրակարգը սին է, դուք այս երկրում նման պրոցես չեք կարող գեներացնել, քաղաքականապես դուք այդքան ունակ չեք, ձեր նորելուկ, կիսագողական, փիլոնով առաջնորդի բառապաշարով ասեմ, որ լավ հասկանաք, դուք էդքան չկաք»։

Նմանատիպ նյութեր