211652_close_icon
views-count28837 դիտում article-date 20:00 10-04-2016

Սեւազգե՛ստ մայրեր, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ ի վիճակի չենք եղել պահպանել ձեր զավակների կյանքը.Մանվել Գրիգորյանը հուզիչ խոսքով դիմում է զոհերի հարազատներին

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում ապրիլի 1-ի գիշերվանից սկսված ադրբեջանական հերթական սադրանքին զոհ գնացած բոլոր զինվորականների, երկրապահ կամավորականների եւ քաղաքացիական անձանց հարազատներին։ Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա ցավակցական խոսքը ներկայացնում է ստորեւ․ Հանուն հայրենիքի նահատակվածների հարգելի՛ հարազատներ, մայրեր, քույրեր, դուք գլուխներդ բարձր, հպարտ քայլելու իրավունք ունեք։ Վիշտը ծանր է, անդառնալի։ Սակայն, հիշեք, որ ձեր զավակները գիտակցված մահն են ընտրել՝ այդ կերպ անմահանալով։ Հավերժ ապրելու են մեր քաջարի հերոսները, ապրելու են սերունդների հիշողություններում, դառնալու են օրինակ հայրենասիրական դաստիարակության համար։ Սեւազգե՛ստ մայրեր, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ ի վիճակի չենք եղել պահպանել ձեր զավակների կյանքը։ Մեր ոսոխը նենգ է, արյունռուշտ։ Մեր հայրենյաց սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն խստորեն պատժվում է։ Չարանենգ ոսոխը մեկին տասը հատուցում է։ Նավթադոլարներից արբած թուրքը ծանր զինտեխնիկայի սարսափելի կորուստներ է ունենում։ Մարտադաշտում ընկնում են ադրբեջանցի հարյուրավոր տղաներ, սակայն, այդ պետության արկածախնդիր իշխանության համար իր քաղաքացու, իր զինվորի կյանքն էլ գրոշի արժեք չունի։ Հայերս, հակառակը, խաղաղասեր ենք, մեզ համար թանկ է մեր ամեն մեկ քաղաքացու կյանքն ու առողջությունը։ Սակայն, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Պատրաստ ենք ազգովի՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միասնաբար, մեկ բռունցք կազմած արժանի հակահարված է տալիս շուն թուրքին։ Բազմիցս ասել, կրկնում եմ՝ Երկրապահը 1989-ից առաջնագծում է, խրամատում է։ Թուրքական հերթական սադրանքից հաշված րոպեներ անց արդեն մեր առաջին խմբերը հայտնվեցին դիրքերում, այսօր հազարավոր երկրապահներ հենակետերում են, տասը հազարից ավելի կամավոր ցուցակագրվել եւ սպասում են իրենց հերթին։ Բոլորս ենք գիտակցում, որ հայը հավաքական հասկացություն է։ Այսօր Մարտակերտում, Թալիշում, Հադրութում, Կովսականում պաշտպանվում են Երեւանն ու Վայքը, Գյումրին ու Էջմիածնի Մայր տաճարը։ Հայի ոգին անպարտելի է, մենք հաղթելու ենք։ Եթե թուրքը խելքի չեկավ, դարձյալ ծնկաչոք հրադադար է մուրալու։ Եթե թուրքը խելքի չեկավ, չենք բավարարվելու հայրենի սահմանների ազատագրմամբ, անվտանգության գոտին մինչեւ Բաքու ենք գծելու։ Երկրապահը պատրաստ սպասում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին, որը, չենք կասկածում, կլինի ճիշտ պահին։ Եւս մեկ անգամ ցավակցելով բոլոր նահատակվածների ընտանիքներին երկրապահ կամավորակաների եւ Արցախի ժողովրդի անունից, դարձյալ ընդգծեմ՝ մեր գործն արդար է, հայությունը հաղթելու է, Արցախը, ազատագրված տարածքներով հանդերձ, հավերժ հայկական է լինելու, արյունարբու թուրքին էլ՝ խաթրով ու հասկացնելով, բացատրելով լինի, ուժով ու զոռով լինի՝ խաղաղություն ենք պարտադրելու։ Հայաստան պետության, հայկական Արցախ պետության, մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորն այլեւս հայ ազգն է, մեր անկախ պետականությունն է, մեր հզոր բանակն է եւ հայ կամավորականությունը։ ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան

Նմանատիպ նյութեր