211652_close_icon
views-count27065 դիտում article-date 09:44 11-06-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար գազելն ու բեռնատար գազելը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են 23-ամյա Հայկ Գյուրջյանի վարած «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար գազելն ու 45-ամյա Հովհաննես Պետրոսյանի վարած Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար գազելը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, մարզի օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր