13572 դիտում
23:59 10-06-2024
Տատիկ-պապիկի հետ գետն ընկնելու հետևանքով մահացած 8-ամյա Լիկան Էջմիածնից էր․ մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈւԹ․ oragir.news
Oragir.News-ը գրում է․ «Հունիսի 8-ին տատիկի և պապիկի հետ ավտոմեքենայով Հրազդան գետն ընկնելու հետևանքով մահացած 8-ամյա Լիկա Մալխասյանն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքից էր։
Լիկան սովորում էր Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։
«Շատ ակտիվ, խելացի, հրաշք բալիկ էր։ Կատարվածը բոլորիս համար մեծ ցնցում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
8-ամյա աղջնակի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը՝ հունիսի 12-ին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում գետից դուրս էին բերել աղջիկ երեխայի, և կնոջ դի, իսկ ավտոմեքենայի խցիկում վարորդի մարմինը, ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս էր բերվել և նոր միայն հնարավոր էր եղել վարորդի դին դուրս բերել խցիկից։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտբելլ էր, որ Սևանի ոստիկաններն ու Սևանի քննչական բաժինը պարզել են վարորդի և մահացածների ինքնությունը։
Ավտոմեքենան վարել էր Երևանի բնակիչ 69-ամյա Սարո Կարապետյանը, ում դին ջրասուզակը հայտնաբերել էր ավտոմեքենայի խցիկում, իսկ ավտոմեքենայից դուրս՝ գետում, հայտնաբերվել էին Երևանի բնակիչ 61-ամյա Հասմիկ Հարությունյանի և Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա ԼիկաՄ.-ի դիերը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Կարապետյանն ու Հ. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ Լիկա Մ.-ն նրանց թոռնուհին էր։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյաի
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7793 դիտում
11:51 17-08-2020
Փոքրիկ Լիկան օգնության կարիք ունի. օգնենք նրան լսել
10899 դիտում
17:56 22-01-2020
Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել
Այս բաժնից
9639 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին