211652_close_icon

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան

views-count1180 դիտում article-date 20:50 10-06-2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», - ասել է Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։

Նմանատիպ նյութեր