211652_close_icon

Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ

views-count1327 դիտում article-date 21:08 09-06-2024
Թուրքիայում և Ադրբեջանում նայում են, որ հանկարծ Հայաստանում փոփոխություն չլինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքին հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը, գրում է  news.am-ը։

«Հետևում են ձեր պայքարին։ Այդ հետևելու մեջ կա մի կարևոր բան, իրենք ոչ թե ուղղակի հետևում են, այլ հետևում են անհանգստությամբ, տեսնելով, որ հայերը նորից պայքարի են դուրս եկել։ Որովհետև երբ իրենք գնում են բանակցելու Հայաստանը ներկայացնողների հետ, նստում են իրենց հետ մեկ սեղան, դուրս են գալիս այդ բանակցություններից, իրենց մոտ մի անհանգստություն չկա, հակառակը՝ ուրախություն է, որովհետև նվաճել են հերթական հաղթանակը»,- նշեց Գեղամյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում այնքան են անհանգստանում, որ նույնիսկ հրավիրում են անվտանգության խորհրդի նիստ․ «Որովհետև անհանգստացած են բոլորիս սկսած պայքարից։ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում իշխանափոխությունը ձեռնտու չէ։ Ուեմն նշանակում է, որ մենք ճիշտ բան ենք անում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Նմանատիպ նյութեր