211652_close_icon
views-count658 դիտում article-date 07:12 07-06-2024

ՔՊ-ականները դժգոհ են Երևանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից, մասնավորապես՝ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերից եւ տրանսպորտի խցանված վիճակից:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նախաձեռնող խմբի նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նիստին ներկա են եղել Երեւանի փոխքաղաքապետեր Արմեն Փամբուխչյանը, Սուրեն Գրիգորյանը եւ ավագանու ՔՊ խմբակցության անդամները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը բավականին երկար է տեւել, քննարկվել են մայրաքաղաքում առկա խնդիրները:

Իշխանականները փոխքաղաքապետերին հիմնականում դժգոհել են այն բանից, որ Երեւանում ամեն քայլափոխի փոսեր են, ինչը խոչընդոտում է երթեւեկին, դժգոհություններ են հնչել նաեւ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից:

ՔՊ-ական պատգամավորները նաեւ դժգոհել են, որ գրեթե ամեն օր բողոքներ են ստանում քաղաքացիներից դրա հետ կապված:

Փոխքաղաքապետերն էլ իրենց հերթին արդարացել են ւու վստահեցրել՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրները շուտ լուծեն:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր