211652_close_icon
views-count1855 դիտում article-date 14:19 05-06-2024

10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 գավաթակիր

Ավարտվել է սուսերամարտի Եվրոպայի գավաթի պատանեկան (մինչև 14 տարեկաններ) խաղարկությունը: Ճկասուսեր զենքաձևի վերջին ՝ վեցերորդ փուլը անցկացվեց Բուլղարիայի Շումեն քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի թիմի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի սաներից առավել հաջող հանդես է եկել 10-ամյա Հակոբ Մանուկյանը:

Նա իր հաշվին գրանցել է յոթ հաղթանակ, մեկ պարտություն և գրավել է երրորդ տեղը: Այդուհանդերձ, 6 փուլերի արդյունքների ընդհանուր հանրագումարով հայ մարզիկը զբաղեցրել է առաջիբ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր