2381 դիտում
01:38 15-05-2014
«Սևիլիա»-ն` Եվրոպայի լիգայի գավաթակիր. տեսանյութ
Եվրոպայի լիգայի 2013/2014 մրաշրջանի խաղարկության չեմպիոն հռչակվեց «Սևիլիա»-ն, որը եզրափակիչում առավելության հասավ «Բենֆիկա»-ի նկատմամբ: Թուրինի «Յուվենտուս ստեդիում» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում հաղթողը ի հայտ չեկավ և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որը ավելի դիպուկ իրացրեցին «Սևիլիա»-ի Ֆուտբոլիստները:
Հատկանշական է, որ «Սևիլյա»-ն իր պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց այդ տիտղոսը: Իսպանական ակումբը 2006 և 2007 թվականներին հաղթել է այս մրցաշարում, որն այն ժամանակ դեռ կոչվում էր ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն:
Ինչ վերաբերվում է «Բենֆիկա»-ին, ապա թիմը երկրորդ տարին անընդմեջ պարտվեց Եվրոպայի լիգայի եզրափակիչում: Նախորդ տարի լիսաբոնյան ակումբը 1:2 հաշվով զիջել էր Լոնդոնի «Չելսի»-ին: Հատկանշական է, որ «Բենֆիկա»-ն վերջին անգամ եվրագավթաներում հաղթանակ է տոնել հեռավոր 1962 թվականին, երբ նվաճել էր Եվրոպայի Չեմպիոնների գավաթը: Դրանից ի վեր թիմը 6 անգամ խաղացել է եվրագավաթների եզրափակիչներում, և բոլորում պարտություններ է կրել:
[b]«Սևիլիա» - «Բենֆիկա»`0:0, 11մ`4:2[/b]
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
01:17 02-05-2014
Եվրոպայի լիգայի եզրափակիչում` «Բենֆիկա» - «Սևիլիա». տեսանյութ
1440 դիտում
20:06 02-03-2014
«Մանչեսթեր Սիթի»-ին` Անգլիայի լիգայի գավաթակիր. տեսանյութ
5268 դիտում
01:21 25-05-2014
Մադրիդի «Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի 10-ակի գավաթակիր. տեսանյութ
Այս բաժնից
2563 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3871 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2857 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ