1543 դիտում
15:47 03-06-2024
Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է
ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։
«Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԳԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել: Ինչ վերաբերում է Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«Սուտ մատնություն է համարվում` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը։ Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազություն կամ որևէ այլ իրավասու մարմին հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել»,- հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս Սրբազանին մեղադրել էր իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։

Նմանատիպ նյութեր
3411 դիտում
09:43 03-12-2016
ՕՖշորներից միլիոնավոր դոլարներ են ներդրվում մեր տնտեսության մեջ. «Հայկական ժամանակ»
97499 դիտում
10:20 25-06-2018
Միլիոնավոր դոլարներ՝ Լոռու փոքրիկների համար Կարեն Կարապեյանի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
982 դիտում
14:25 31-08-2024
Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
1009 դիտում
11:02 31-08-2024
Միսաք Մեծարենցի մատանին. կբացվի ժամանակավոր ցուցադրություն
934 դիտում
09:48 31-08-2024
Բրեդ Փիթն ու Բեն Աֆլեքը կնկարահանվեն Ֆինչերի նոր ֆիլմում