Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է ստեղծել պաշտպանական համաձայնագրերի գլոբալ ցանց
Եվրամիությունը մտադիր է պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծել երրորդ երկրների հետ և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ դրան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ անվտանգության խնդիրներին նվիրված ֆորումին։
«Սպառնալիքների թիվն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով նոր գործընկերություններ պաշտպանության և անվտանգության հարցերում: Ես հրավիրում եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են, զարգացնել մեզ հետ պաշտպանական համագործակցությունը, քանի որ մենք ցանկանում ենք պաշտպանական գործընկերության ցանց ստեղծել ամբողջ աշխարհում»,- ասել է Բորելը։