2570 դիտում
10:56 16-01-2014
Ճապոնիայում ստեղծել են տիեզերական աղբը հավաքող մագնիսական ցանց
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մշակվում է շուրջերկրյա տարածքն աղբից մաքրելու հատուկ տեխնոլոգիա: Փետրվարին կիրականացվի առաջին փորձարկումները:
Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալության և Nitto Seimo Co ընկերության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Նրանք համատեղ ստեղծել են տիեզերական աղբի ավելի քան 100 մլն մասնիկները հավաքելու 1 կմ երկարությամբ և 30 սմ լայնությամբ ցանց, հայտնում է South China Morning Post-ը:
Այն բաղկացած է ամուր մետաղապլաստե մանրաթելերից: Առաջին փորձարկման ընթացքում տիեզերք կուղարկվի 300 մետրանոց հատված: Այն իր շուրջը կստեղծի մագնիսական դաշտ՝ հավաքելով աղբը: Ինժեներները նախագծի վրա աշխատում են արդեն 5 տարի:
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
5437 դիտում
09:46 19-06-2018
Պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում․ Թրամփը հանձնարարել է նոր «տիեզերական ուժեր» ստեղծել. Reuters
5570 դիտում
15:31 04-10-2017
ԻՊ-ը մտադիր է նոր համաշխարհային ահաբեկչական ցանց ստեղծել. ՌԴ ԱԴԾ ղեկավար
Այս բաժնից
3687 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3148 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ
1474 դիտում
10:51 30-01-2025
Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից