ԻՊ-ը մտադիր է նոր համաշխարհային ահաբեկչական ցանց ստեղծել. ՌԴ ԱԴԾ ղեկավար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո նոր, համաշխարհային ահաբեկչական ցանց ստեղծել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է tass-ը, հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ Կրասնոդարում մեկնարկած Հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով 16-րդ նիստում։
Նիստին մասնակցում են 74 երկրների անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
«Ընթացիկ տարում Աֆղանստանում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, Մալիում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում ԻՊ-ի հարձակումների զոհերի թիվը կարելի է հարյուրներով հաշվել»,-ասել է Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչների գործողությունները մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որպեսզի առաջանա խուճապ այն երկրներում, որոնք ակտիվորեն պայքար են մղում ահաբեկչության դեմ։