1582 դիտում
13:27 29-05-2024
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին
անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։
2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն և առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը և կրկին առաջինն էր՝ ՏՏ ընկերությունների մեջ։ Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակում է մնալ առաջինը ՏՏ ընկերությունների շարքում որպես խոշոր հարկատու, այլև բարձրացել է այդ անվանացանկի 11-րդ հորիզոնական։
2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է
3,6 միլիարդ դրամը։ Ընդ որում, պետք է նշել, որ այս ծավալը վերաբերում է գերազանցապես տեղեկատվական
տեխնոլոգիաների բնագավառում ընկերության կողմից իրականացված գործունեությանը։ Եթե վերոնշյալ ցուցանիշին
հավելենք նաև խաղային արդյունաբերության ոլորտում իրականացված գործունեության արդյունքում «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ վճարած հարկերը, ապա կարելի է ասել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում
ընկերությունը զբաղեցրել է 9-րդ տեղը մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում։
Պատասխանատվություն, թափանցիկություն և արդյունավետ կորպորատիվ կառավարում՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գործունեությունը կառուցվում է այս կարևորագույն սկզբունքների վրա, որոնք հետևողականորեն ամրապնդվում են։
Հենց այս գործելաոճն է ապահովել հարկատուների ցանկում բարձր ցուցանիշի արձանագրումը, որի հիման վրա
կարելի է վստահորեն պնդել՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ՏՏ
ընկերությունն է, այլև խոշոր հարկատուներից մեկը և շարունակելու է ամրապնդել իր առաջատար դիրքերը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
16:15 13-11-2023
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
1240 դիտում
16:18 19-12-2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»
1579 դիտում
17:07 20-12-2023
ՀՀ-ում Կոլումբիայի դեսպանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
Այս բաժնից
907 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
787 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1510 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում