211652_close_icon
views-count1069 դիտում article-date 22:11 28-05-2024

Թեհրանի փողոցներն անվանակոչվել են ի պատիվ Իրանի զոհված նախագահի եւ արտաքին գործերի նախարարի

Երկու փողոց Թեհրանում վերանանվել է ի պատիվ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ մեկ փողոց՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի անուններով։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իրանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Նարգես Մադանիպուրը։

«Թեհրանի 15-րդ շրջանում Բեեսատ ավտոմայրուղին Բասիջ հրապարակի հետ հատման կետից մինչեւ Բահման հրապարակ անվանվել է ի պատիվ նահատակ այաթոլա Ռաիսիի»,- նրա խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը։ Պաստորի փողոցի արեւելյան մասը եւս անվանվել է զոհված նախագահի անունով, ավելացրել է Մադանիպուրը։ Պաստորի փողոցի այդ մասում է գտնվում Իրանի նախագահի աշխատակազմի գրասենյակը։

Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ «Քուշկ փողոցը վերանվանվել է ի պատիվ արտաքին գործերի նախարար, նահատակ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի»։ Այստեղ է գտնվում Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Մայիսի 25-ին Իրանի ուրանի վերամշակման միջուկային կենտրոնում (Սպահան) հայտնել են, որ կենտրոնը կրելու է զոհված նախագահի անունը։

Նմանատիպ նյութեր