211652_close_icon
views-count1096 դիտում article-date 12:33 07-03-2023

Իրանի արտաքին գործերի նախարարը հաստատել է Թեհրանի վճռականությունը ՇՀԿ-ին անդամակցելու հարցում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Թեհրանի վճռականությունը ՇՀԿ-ին անդամակցելու եւ կազմակերպության աշխատանքին ակտիվ մասնակցություն ունենալու հարցում։

«Հոսեյն Ամիր Աբդոլահիանը այսօր՝ երկուշաբթի, կեսօրից հետո, ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունն ու հաստատակամությունը ՇՀԿ-ին մասնակցության եւ ակտիվ դերի հարցում»,- նշվել է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը տեղակայվել է նրա Թելեգրամ-ալիքում։

Նշվել է, որ ԱԳՆ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավարությանն Իրանի մասնակցության գործընթացին օժանդակելու համար։

Նմանատիպ նյութեր