211652_close_icon
views-count889 դիտում article-date 12:13 28-05-2024

«Իրենք գաղտնալսում են, իրենց էլ հաղորդում ներկայացնե՞նք, գողին ասենք՝ գնա գող բռնի՞»․ Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն գաղտնալսելու փորձին։ Հայտնի է դարձել, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։

«Եթե գաղտնալսում չկար, ինչո՞ւ էր Կենտրոնի ոստիկանության պետն իր ընկերակիցներով այդպես գալիս շրջապատում՝ 1,5, գրեթե 2 ժամ թույլ չտալով ոչ մեկին այնտեղ լինել, հեռաձայնում էր կենտրոնի պատասխանատուին»,- ասաց նա։ Հարցին, թե ասում են՝ իրենց կողմից հաղորդում չի ներկայացվել, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ինչո՞ւ պետք է հաղորդում ներկայացվի, իրենք անում են, իրենց էլ հաղորդում ներկայացնե՞նք։ Գողին ասենք՝ գնա գող բռնի՞։ Մարդիկ դուռը չեն բացել, որ գնանք ստուգենք։ Հաղորդում տվել ենք, ոստիկանը եկել է, ասել ենք՝ ներսում գաղտնալսում է, փաստը ցույց ենք տվել, ձայնը լսե՞լ է, հո մենք չենք հնարել դա։ Տղաներն ասել են՝ եթե սխալմունք կա, պատրաստ ենք ներողություն խնդրելու։

Մեր աղջկան էլ, եթե ինքն է, շատ եմ ցավում, ես իրեն շատ լավ եմ ճանաչում, ինձ համար հարազատ մարդ է եղել, նորից մնում է հարազատ, խնդիր չկա՝ Հեղինեն է, եթե լուսանկարներում ինքն է։ Առաջին անգամ տեսնելուց ինձ ասացին, որ ինքն է, ես մերժել եմ, ասել եմ՝ անհնար է դա, կարող է նման է։ Հիմա էլ մարդկայնորեն չեմ կարողանում հավատալ, շատ հարազատ մարդ է ինձ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր